Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վիրաբուժական միջամտության կարիք չունի, նա հոսպիտալացվել է աղիների անանցանելիության պատճառով, երեքշաբթի տեղեկացրել է բժիշկների բրիգադը՝ ավելացնելով, որ աղիների անանցանելիության խնդիրը վերացված է, փոխանցում է Reuters-ը։

Հաղորդագրության համաձայն՝ Բոլսոնարուի մոտ «բավարար» կլինիկական բարելավում է նկատվում, եւ երեքշաբթի օրվանից նա կսկսի հեղուկ սննդակարգի հետեւել։ Բժիշկները նազոգաստրալ զոնդ են անցկացրել նրա հոսպիտալացումից անմիջապես հետո։

Սան Պաուլուի Vila Nova Star հիվանդանոցը, ուր տարվել է Բոլսոնարուն երկուշաբթի վաղ առավոտյան որովայնի ցավերով, տեղեկացրել է, որ նրա դուրսգրման ժամկետն առայժմ որոշված չէ։