Ֆրանսիան անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ երկխոսությունը Եվրոպայում ռազմավարական կայունության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
«Ռուսաստանի հետ պահանջկոտ երկխոսությունը սկզբունքների հիման վրա, որոնք համապատասխանում են մեր հավաքական շահերին, օգտակար եւ անհրաժեշտ է Եվրոպայում ռազմավարական կայունության ամրապնդման համար»,-նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիան սերտ համակարգման կոչ է անում եվրոպական երկրների միջեւ հաջորդ շաբաթ Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ։
«Եվրոպացիների միջեւ համապարփակ համակարգումը հատկապես կարեւոր է Ռուսաստանի հետ տարբեր ձեւաչափերով հաջորդ շաբաթ նախատեսված քննարկումների նախաշեմին»,-ասվում է նախարարի տարածած հայտարարության մեջ:




























