Կիպրոսը հունվարի 10-ից հյուրանոցներում կթույլատրի միայն չժամկետանց պատվաստումներով հյուրերի։ Այս որոշումը չորեքշաբթի օրը կայացրել է կղզի-պետության նախարարների կաբինետը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«2022 թվականի հունվարի 10-ից հյուրանոցներ եւ տուրիստական օբյեկտներ այցերը կթույլատրվեն անձանց, ովքեր սկսել կամ ավարտել են իրենց պատվաստման ծրագիրը՝ չնայած այն հանգամանքին, որ պատվաստանյութի երկրորդ կամ երրորդ չափաբաժինը ստանալու համար պահանջվող ժամանակահատվածը չի լրացել»,-ասվում է նախարարների կաբինետի որոշման մեջ, որը նիստի ավարտին ներկայացրել է առողջապահության նախարար Միխալիս Հաջիպանդելասը։ 

Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ հինգշաբթի՝ հունվարի 6-ից, կղզի ժամանող 12 տարեկան եւ ավելի բարձր տարիքի բոլոր ուղեւորները պետք է անցնեն լաբորատոր ՊՇՌ թեստ՝ հանրապետություն մեկնելուց առնվազն 72 ժամ առաջ։ Այսպիսով, նման մոլեկուլային անալիզների ժամանակը երկարացվում է մեկ օրով, քանի որ հունվարի 4-ից մեկնման երկրում ՊՇՌ թեստի հանձնման նորմը գործում է մեկնումից ոչ շուտ, քան 48 ժամ առաջ: 

Կառավարությունը նաեւ կարգադրել է, որ հունվարի 6-ից կղզում նոր սահմանափակումներ կսահմանվեն տներում (10 հոգի, բացառությամբ մինչեւ 12 տարեկան երեխաների) եւ տաճարներում (200 մարդ)։ Հունվարի 10-ից մինչեւ երկու հարյուր այցելուներ շեմը կտարածվի նաեւ ռեստորանների, ակումբների, հարսանիքների եւ կնունքների վրա։ Հունվարի 6-ից SafePass հակաքովիդային կտրոնի ներկայացնելու ժամանակ պետք է ունենալ նաեւ անձը հաստատող փաստաթուղթ, այսինքն անձնագիր, կամ վարորդական իրավունք, կամ ինքնությունը հաստատող փաստաթուղթ: