Entertainment Software Association-ը (ESA) հայտարարել է, որ Electronics Entertainment Expo-ն (E3) 2022 թվականին կրկին վիրտուալ ձեւաչափով կանցկացվի: Այս որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամով վարակվածների աճող թվով, հայտնում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով techpowerup.com-ը:

Հետաքրքիր է, որ ESA-ն դեռ չի հայտարարել E3 2022-ի անցկացման ամսաթիվը: Սովորաբար ասոցիացիան հաջորդ իրադարձության մասին հայտարարում էր ընթացիկի վերջում: Աղբյուրներն ասում են, որ ESA-ն կարող էր E3-ն առցանց անցկացնելու որոշումը կայացրած լիյնել նույնիսկ մինչեւ կորոնավիրուսի բռնկումը եւ, հնարավոր է, դեռ անցյալ տարի:

Եթե ​​E3 2022-ը կայանա որպես առցանց միջոցառում, ապա դա կլինի երկրորդ նման միջոցառումը 1995 թվականի առաջին ցուցահանդեսից ի վեր: Այս տարիների ընթացքում E3-ն ամբողջությամբ չեղարկվել է միայն 2020 թվականին, երբ COVID-19 համաճարակը համավարակ հայտարարվեց։

Խաղային ինդուստրիայի համար մեկ այլ կարեւոր իրադարձություն՝ Game Developers Conference-ը (GDC), նախատեսված է մարտի 21-25-ը։ GDC-ի կազմակերպիչները պաշտոնապես հաստատել են, որ դեռ պատրաստվում են համաժողովն անցկացնել սովորական օֆլայն ձեւաչափով։