ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-13-ը կայցելի Ղազախստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Սույն թվականի հունվարի 11-13-ը կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի աշխատանքային այցը Ղազախստան՝ տեղում իրադրությունը ուսումնասիրելու եւ պետության բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ հանդիպելու համար, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հստակեցրել է Զայնետդինովը, այցի ընթացքում պլանավորված են հանդիպումներ եւ Ղազախստանում տիրող իրավիճակի քննարկումներ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի, փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի, նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշեւի հետ եւ Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մարատ Խուսայնովի հետ։
«Ստանիսլավ Զասը կայցելի նաեւ Ալմաթի, որտեղ կհանդիպի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հետ, կծանոթանա քաղաքում տիրող իրավիճակին, կայցելի հրամանատարական կետ եւ խաղապահների տեղակայման կետեր»,- ասել է մամուլի քարտուղարը։





























