Ճապոնիայում Խաղաղ օվկիանոսի կապույտ թունա ձուկը վաճառվել է 16,9 մլն իենով, հայտնում է The Independent-ը:

Տոկիոյի Տոյոսու մեծածախ շուկայում ամանորյա ավանդական աճուրդի ժամանակ վաճառվել է հսկա 211 կիլոգրամանոց ձուկը, որը որսացել են Աոմորի նահանգի ափերի մոտ։ 

Հսկայական թունա ձուկը գնել է Onodera Group ռեստորանային ցանցը՝ Yamayuki ընկերության աջակցությամբ։ «Նա այնքան թմբլիկ է, շուկա մտնելուն պես ես անմիջապես աչք դրեցի նրա վրա»,-ասել է Onodera Group-ի ներկայացուցիչը: «Իսկ որակն էլ է բարձր»,-հավելել է նա։ Այս ձկնից պատրաստված սուշին կմատուցվի ընկերության բոլոր ռեստորաններում, ոչ միայն Ճապոնիայում, այլեւ Նյու Յորքում եւ Շանհայում։