Honor ընկերությունը Չինաստանում ներկայացրել է Honor Magic V ծալովի սմարթֆոնը։ Ինչպես տեղեկացնում է MyDrivers-ը, նոր սարքն ունի երկու դիսփլեյ, որոնցից գլխավորը սարքի ներսում է, հաղորդում է Gazeta-ն։

Ձեւով Honor Magic V-ն նման է Samsung Galaxy Z Fold3-ին, Xiaomi Mix Fold-ին եւ Oppo Find N-ին։ Արտաքին էկրանը 6,45 մատնաչափ տրամագծով OLED-դիսփլեյ է։ Էկրանը եզրերին կոր է, թույլտվությունը՝ 2560х1080 պիքսել, հաճախականությունը՝ 120 հց։

Ներքին առաձգական դիսփլեյը 7,9 մատնաչափ OLED-վահանակ է՝ 2272х1984 պիքսելով։ Հիմնական խցիկը եռակի է. յուրաքանչյուր մոդուլ՝ 50 Մպ։ Ճակատամասի երկու խցիկ կա, դիսփլեյներից յուրաքանչյուրում ավելացված է 42 Մպ մոդուլ։

Սարքում կտեղադրվի Qualcomm Snapdragon 8 Gen 1 պրոցեսոր։ Սմարթֆոնն աշխատելու է Android 12 կառավարմամբ, որը նոր MagicUI 6 ֆիրմային ինտերֆեյս ունի։ 4750 ամպեր/ժամ տարողությամբ կուտակիչը պահում է 66 վտ հզորությամբ լիցքավորումը։ Honor Magic V-ի քաշը լինելու է 293 գրամ։