Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում այժմ հնարավոր է ձեռք բերել անձնական լեռ։ Մաունթ Հալեն բարձունքը վաճառքի է հանվել, գրում է Daily Mail-ը։
Նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել 107,2 հեկտար հողատարածք, պետք է վճարեն ընդամենը 620 հազար ավստրալիական դոլար՝ Բրիսբենում տան միջին գնից ցածր: Հալեն լեռան գագաթը նայում է Վիվենհո լճին, այնտեղ կարելի է հասնել միայն ամենագնացով: Լեռան մոտ հիմնականում ապրում են զույգեր եւ տարեցներ, երիտասարդները կազմում են 2,6 տոկոսը։
Նախկին սեփականատերերը երազում էին լեռներում ապրելու մասին եւ ծրագրում էին ծերանոց կառուցել Հալեն լեռան վրա, սակայն այդ վայրում անշարժ գույքի կառուցումը խնդրահարույց է դարձել, ուստի նրանք որոշել են գալ այս վայր՝ քաղաքի կյանքից հանգստանալու համար։ Սակայն, ըստ ռիելթորների, բարձունքի վրա կա մարգագետին, որը հարմար է մասնավոր տուն կառուցելու համար։





























