Xiaomi չինական ընկերությունը մշակում է 12 նոր սմարթֆոն, որոնք նախատեսում է թողարկել 2022 թվականի սկզբին։ Xiaomiui-ը հաղորդել է, որ աղբյուրը գաղտնազերծել է նորույթների ցանկը։
Բոլոր սարքերը մշակվում են տարբեր ապրանքանիշների ներքո՝ Xiaomi, Redmi եւ Poco: Այս սմարթֆոններից վեցը նախատեսվում է մի շարքի մաս դարձնել: Մնացած վեցը կլինեն մեկ այլ շարքում:
Ըստ ինսայդերի՝ բոլոր մոդելները կներկայացվեն ապրիլին՝ կա՛մ միաժամանակ, կա՛մ մեկ ամսվա ընթացքում։ Այդ մասին են վկայում մոդելի համարի առաջին չորս թվերը, հավաստիացրել է նա։
Հավանական ազդարարումների մասին է ակնարկել նաեւ Հնդկաստանում Xiaomi-ի գործադիր տնօրեն եւ գլոբալ փոխնախագահ Մանու Կումար Ջայնը, հայտնում է MyDrivers-ը: Նա հրապարակել է Redmi Note շարքի նոր սմարթֆոնի առաջին թիզերը։ Աղբյուրը հնարավոր է համարում, որ խոսքը Redmi Note 11S-ի մասին է։





























