Երեւանի Սարալանջի փողոցի թիվ 225 տան հարակից տարածքում հուլիսի 18-ին ավտոմեքենայի վրա քար է ընկել:
Հայատանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆորսաժ» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի Լ 1186 համարանիշ ավտոմեքենայի վրա ընկել է քարաբեկոր, որի հետեւանքով վարորդ, Երեւան քաղաքի բնակիչ 37-ամյա Գեղամ Ավետյանը եւ ուղեւոր, Երեւան քաղաքի բնակիչ 28-ամյա Լիաննա Խաչատուրյանը ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ եւ մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել:



























