Վերջերս ցանցում հայտնվել է նոր iOS-ի բետա-տարբերակը, եւ էնտուզիաստներն արդեն իսկ հետաքրքիր նորամուծություններ են հայտնաբերել դրանում, գրում է Planet Today-ը։
Փորձագետները նշել են, որ թաղանթի կոդում կա մի անսովոր գործիք, որը iPhone-ի կոսմետիկ վնասվածքները կարող է լուսանակարի միջոցով հայտնաբերել։ Գործիքը ստացել է Trade-In Tool անվանումը, եւ ինչպես ենթադրվում է անունից, այն նախատեսված է օգտագործված սմարթֆոնի որակը գնահատելու համար՝ այն նորի հետ փոխանակելիս։
Ըստ ինսայդերների՝ նոր մշակումը սմարթֆոնների գնահատումը մի քանի անգամ ավելի արագ եւ ճշգրիտ կդարձնի։ Հաղորդվում է, որ օգտատերերը կկարողանան ինքնուրույն գնահատել իրենց գաջեթը եւ որոշում կայացնել՝ արդյոք iPhone-ը հարմար է trade-in ծրագրի համար։ Ինչպես հայտնում է աղբյուրը, վերոնշյալ տեխնոլոգիան Apple-ի հին սմարթֆոնների սեփականատերերին թույլ է տալիս լավ զեղչ ստանալ նոր iPhone գնելիս։
Գործիքը կաշխատի այլ iPhone-ով լուսանկարների հիման վրա: Ինսայդերները հայտնել են, որ համակարգը կկարողանա հայտնաբերել սարքի կորպուսի վրա քերծվածքները, ճաքերը եւ այլ թերություններ։ Լուսանկարները կուղարկվեն Apple-ի սերվերներ, որտեղ տեղի է ունենում գաջեթի գնահատում։ Ուժեղ եւ ակնհայտ թերությունների դեպքում օգտատիրոջը կարող են մերժել հեռախոսը զեղչով փոխանակել։ Առայժմ հայտնի չէ, թե երբ լույս կտեսնի նոր տարբերակը:





























