Meta Platforms Inc-ը (Facebook - ը) մոտ է Accusonus աուդիոյի համար ծրագրային ապահովման զարգացման հունական ստարտափի ձեռքբերմանը, հաղորդում է Reuters – ը։
Facebook – ի ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել գործարքը, որի մասին, ըստ աղբյուրի, կհայտարարվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում:
Դա կլինի երկրորդ խոշոր գործարքը հունական ստարտափի մասնակցությամբ այս տարի JPMorgan-ի կողմից Աթենքի Viva Wallet վճարային ֆինտեխի բաժնետոմսերի 49% գնումից հետո՝ կարգավորող մարմինների կողմից հավանության պայմանով, որի մասին հայտարարվել էր անցյալ շաբաթ:
Meta-ն ինժեներների է վարձում եւ գնում խաղային ստուդիաներ, քանի որ ընդլայնում է իր գործունեությունը վիրտուալ իրականության մեջ եւ ստեղծում է ճարտարապետություն, որը հիմնված կլինի իր մետատիեզերքի նախագծի, առցանց միջավայրի վրա, որը օգտագործում է խաղային եւ մուլտիմեդիա տեխնոլոգիաներ՝ հաղորդակցության եւ այլ գործողությունների համար տարածություններ ստեղծելու համար:
Ընկերությունը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ստեղծել 10 000 աշխատատեղ Եվրոպական միությունում՝ մետատիեզերք կառուցելու նպատակով, որը տեխնոլոգիական ոլորտում շատերը համարում են վերջին տարիների բջջային ինտերնետի հեղափոխությունից հետո աճի հաջորդ փուլի բանալին:
Հունաստանը ստեղծել է ստարտափերի բարգավաճող հատված ճգնաժամից հետո, որը ստիպել է տասնյակ հազարավոր բարձր որակավորում ունեցող երիտասարդների արտագաղթել աշխատանք փնտրելու նպատակով։ Շատերը այդ ժամանակից ի վեր տուն են վերադարձել՝ միջազգային փորձ ձեռք բերելով, որը նրանց դարձրել է ներունակ արժեքավոր նորակոչիկներ բազմազգ գործատուների համար։





























