Անդերս Բրեյվիկին մերժել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակել։ Նորվեգիայի շրջանային դատարանը որոշել է, որ 77 մարդու սպանած հակամահմեդական նեոնացիստ Բրեյվիկը պետք է մնա բանտում, գրում է Sky News-ը։
Բրեյվիկը ականապատ մեքենայի օգնությամբ Օսլոյում սպանել է ութ մարդու, այնուհետեւ 2011թ․ հուլիսին Լեյբորիստական կուսակցության երիտասարդական ճամբարում գնդակահարել եւս 69-ին, որոնց մեծ մասը դեռահասներ են եղել։





























