Ատլանտյան օվկիանոսում այրվել է Պանամայի դրոշի տակ նավարկող Felicity Ace նավը, որի վրա եղել է 2500 մեքենա, այդ թվում՝ մոտ 1100 Porsche եւ անորոշ թվով Volkswagen։
Տարհանվել է անձնակազմի 22 անդամ։
«Չնայած դեռ վաղ է ասել, թե ինչ է տեղի ունեցել եւ որոնք են հաջորդ քայլերը, մենք՝ Porsche AG-ի մեր գործընկերների հետ միասին, աջակցում ենք մեր դիլեր հաճախորդներին լուծումներ գտնելու հարցում»,- Autoblog-ին ասել է Porsche-ի ներկայացուցիչ Լյուկ Վանդեզանդեն։





























