Ամեն տարի Apple ընկերությունը նոր ապրանքներ է թողարկում։ Այս տարի սպասվում է iPhone 14-ի թողարկումը, որի մասին տեղեկության արտահոսքը եղել է մի քանի վստահելի ինսայդերների կողմից։ Օրինակ, հայտնի է, որ նոր ֆլագմանն ավելի թանկ կլինի, քան նախորդները, այն կզրկվի «չոլկայից», հրապարակվել են նաեւ առաջին համակարգչային ռենդերները։ Այժմ հեղինակավոր տեղեկատուները հայտնել են, որ նոր iPhone-ը մինչեւ 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն կստանա, գրում է Planet Today-ը։
Այս մասին կորեական ֆորումներից մեկում հայտնել է «yeux1122» մականունով ինսայդերը։ Ըստ տեղեկատուի՝ ինքը կապեր ունի Apple-ի մատակարարման ցանցերում։ Նկատվել է, որ տեխնոլոգիական հսկան զանգվածաբար շարժական օպերատիվ հիշողության քարտեր է գնում, ինչը կարող է վկայել գալիք ֆլագմանում դրանց ներդրման մասին:
Դա կարող է ճիշտ լինել, քանի որ շատ առաջատար արտադրողներ փորձում են ավելացնել հիշողության ծավալը: Օրինակ՝ հարավկորեական Samsung Galaxy S22 ապրանքանիշի նոր արտադրանքը հաճախորդներին արդեն 8 գիգաբայթ նվազագույն ծավալի օպերատիվ հիշողության սարք է առաջարկում:
Փորձագետները նշել են, որ հիշողության վահանակները կարող են նախատեսված չլինել iPhone 14-ի համար, քանի որ Apple-ը երբեք «երկաթի թվերի» հետեւից չի ընկել: Ըստ վերլուծաբանների՝ օպերատիվ հիշողության սարքի չիպերը հաջորդ տարբերակների, կամ Apple-ի պլանշետների համար կարող են նախատեսված լինել։





























