WhatsApp մեսենջերի բետա տարբերակում թարմացվել է ձայնային զանգերի ինտերֆեյսը, տեղեկացնում է WABetaInfo պորտալը։

Նշվում է, որ դա վերաբերում է նաեւ խմբային ձայնային զանգերին։ Նոր ինտերֆեյսի առանձնահատկությունն այն է, որ օգտատերերի կողքին կհայտնվի ձայնագրություն, որը կցուցադրի նրանց խոսքը։ Ի թիվս այլնի՝ հնարավոր կլինի նաեւ ընտրել պաստառներ, որոնց փոփոխությունը ներկայումս հասանելի չէ նույնիսկ բետա թեստավորողների համար։ 

iOS-ի բետա թեստավորման ծրագրի որոշ օգտատերեր արդեն կարող են փորձել նոր տարբերակը, եւ շուտով այս տարբերակը կհայտնվի Android-ի բետա տարբերակում։