Apple-ի ինժեներներն այլեւս չեն աշխատում iPhone 14-ի համար նախատեսված Touch ID-ի եւ ենթաէկրանային տեսախցիկի վրա, տեղեկացնում է Gizchina-ն։

Կուպերտինոյում գտնվող ընկերությունը մի քանի տարի է՝ մշակում է այդ տեխնոլոգիաները, սակայն որոշել է զարգացնել Face ID-ն։ Հաղորդվում է, որ Apple-ը հունվարին որոշել է իր ամբողջ ջանքերն ու ռեսուրսները Touch ID-ից տեղափոխել Face ID-ի վրա աշխատող թիմ: 

Ինսայդերները նշում են, որ այս տեխնոլոգիան կարող էր հայտնվել iPhone 13 Pro-ում, սակայն Apple-ը, ի վերջո, որոշեց հետաձգել այն մի քանի տարով, քանի որ ենթաէկրանային տեսախցիկների որակը չի համապատասխանում ընկերության չափանիշներին:

Ընկերության սմարթֆոնների շատ սեփականատերեր դիմակներ կրելու անհրաժեշտության պատճառով բախվել են դեմքով ապաարգելափակման մեթոդի կիրառման անհարմարությունների։ Touch ID-ի հայտնվելը կարող էր լուծել այս խնդիրը, սակայն iOS 15.4 բետա տարբերակում Apple-ն ավելացրել է դիմակով Face ID-ով ապաարգելափակումը։