Android 13 կոդում հայտնաբերվել են Google-ի առաջատար սմարթֆոնների՝ Pixel 7-ի եւ Pixel 7 Pro-ի նոր՝ համապատասխանաբար «Լուսան» եւ «Հովազ» կոդային անվանումները, հայտնում է Gizmochina-ն։

Նախկինում Google Pixel-ի եւ Nexus-ի յուրաքանչյուր սարք ստանում էր ձկների կամ ծովային այլ կենդանիների անուններ: Pixel 6-ը եւ 6 Pro-ն իրենց հերթին ստացել են համապատասխանաբար «Պիրոլ» եւ «Ագռավ» անվանումները։ Google-ի «Լուսան» եւ «Հովազ» կոդային անվանումները կրող գալիք ֆլագմանները կաշխատեն հաջորդ սերնդի Cloudripper կոդային անվանումով եւ GS201 համարի Tensor ֆիրմային չիպսետի հիման վրա:

Pixel 7-ի եւ Pixel 7 Pro-ի տեխնիկական մանրամասն բնութագրերը մնում են անհայտ: Ակնկալվում է, որ Google-ը ֆլագմանների շնորհանդեսը 2022թ․ աշնանը կանցկացնի։