Ավստրալիայի հարավարեւելյան ափին փոքր ինքնաթիռի կործանման հետեւանքով օդաչուն մահացել է, հաղորդում է 9News-ը։

Աղետը տեղի է ունեցել Սիվյու քաղաքի մոտ, որը գտնվում է Մելբուրնից 120 կմ դեպի արեւելք։ Ոստիկանության տվյալներով՝ գյուղատնտեսական առաջադրանքներ կատարելու համար հարմարեցված ինքնաթիռը ժամը 07:45-ի սահմաններում անհայտ պատճառով կորցրել է կառավարումը եւ ընկել գետնին։ Օդաչուն, ում ինքնությունը դեռ պարզված չէ, դեպքի վայրում մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։