«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ենթադրաբար քլորով տարաները հասցրել են Սիրիայի Իդլիբ նահանգը՝ խիստ վնասելով բալոնը։ Այս մասին հայտնել Է արաբական հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ թունավորող նյութի արտահոսքի հետեւանքով շուրջ 15 ահաբեկիչ քիմիական այրվածքներ է ստացել։
«Սիրիական հատուկ ծառայությունների տեղեկատվության համաձայն՝ Իդլիբի նահանգի Քաֆեր-Լուսին բնակավայր «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների կողմից բերվել են թունավոր նյութով տարաներ, ենթադրաբար՝ քլոր։ Փոխադրման ժամանակ անզգուշության պատճառով բալոններից մեկը խիստ վնասվել է։ Թունավորող նյութի արտահոսքի հետեւանքով շուրջ 15 ահաբեկիչ մաշկի եւ շնչառական ուղիների քիմիական այրվածքներ է ստացել», - ասել է Ժուրավլյովը ճեպազրույցի ժամանակ։





























