ՀՀ Ազգային ժողովի մարտի 1-ի նիստին քննարկվում է Ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։ Ջանջուղազյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող մեծամասնության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նշենք, որ ավելի վաղ նրա գլխավորած խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ներկայացված թեկնածության վերաբերյալ։