Եգիպտոսում հինգ հնագույն ջրհոր է հայտնաբերվել հնագույն ամրոցից ոչ հեռու, որը գտնվում է Սինայի թերակղզու հյուսիսային հատվածում: Հնագետները ենթադրում են, որ դրանք ստեղծվել են մ.թ.ա XIII դարում, հաղորդում է Arkeonews պորտալը։

Բոլոր հինգ ջրհորները հայտնաբերվել են հնագույն Թել էլ-Կեդվա ամրոցի անմիջական հարեւանությամբ:   

Հետազոտողները կարծում են, որ ջրհորները կառուցվել են մինչեւ փարավոն Սեթ I-ի կառավարումը,  այսինքն՝ մինչեւ մ.թ.ա. 1292թ․: Ավելի հստակ ժամկետ դեռ չի հաստատվել։ Դրանք, հավանաբար, ջրի աղբյուր են հանդիսացել Գորայի ռազմական ճանապարհով շարժվող զինվորների համար։

Այս ջրհորների մասին հիշատակություն կա Սեթ I-ի դարաշրջանում Կառնակի տաճարի քարե պատերին փորագրված արձանագրություններում։