Մադրիդում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, որպեսզի մասնակցեն «Բարկացածների քայլերթին»։ Ինչպես հայտնում է BBC-ն, այսկերպ նրանք իրենց զայրույթն են հայտնել Իսպանիայի կառավարության վարած քաղաքականության, այն բանկերի եւ խոշոր կազամակերպությունների գործունեության հանդեպ, որոնց համարում են տնտեսական դժվարությունների պատասխանատու։

Իսպանիայում գործազրկությունը ներկայումս հասել է 21 տոկոսի, իսկ երիտասարդության շրջանում այն 40 տոկոս է։