Գերմանիայի իշխանությունները մտադիր են Լիբիայի ապստամբներին 100 մլն եվրոյի մարդասիրական օգնություն հատկացնել: Այդ մասին հաղորդել է Lenta.Ru-ն` վկայակոչելով France-Presse-ը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն իր հայտարարության մեջ ասել է. «Քանի որ գնդապետ Քադաֆին պայքարում է սեփական ժողովրդի դեմ, Լիբիայում իրավիճակը օրեցօր վատանում է: Լիբիայում  չկան միջոցներ պահպանելու անհրաժեշտ բժշկական եւ սննդի պահեստավորման ենթակառուցվածքները, որի պատճառով Հարավային Լիբիայում մարդիկ ավելի ու ավելի են տառապում»:

Հիշեցնենք, որ Գերմանիան միակն էր արեւմտյան երկրներից, որը չի քվեարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւի օգտին` կապված Լիբիայի հետ: