Առողջ կենսակերպի խորհրդատու, բրիտանացի Բեն Թրինորը նշել է օրագրի օգնությամբ ավելի արագ եւ ավելի խորը քնելու միջոցը: Այս մասին հայտնում է Metro-ն։
Թրինորի կարծիքով՝ եթե քնելուց առաջ սկսեք օրագիր վարել, ձեր էմոցիոնալ վիճակը զգալիորեն կբարելավվի։ «Հաճախ մենք չենք կարողանում քնել, քանի որ մտածում ենք առաջիկա գործերի կամ հնարավոր խնդիրների մասին։ Քնի նման ուշացումը հանգեցնում է նրան, որ ուղեղը լավ չի հանգստանում, եւ դրա պատճառով ամբողջ հաջորդ օրը դուք ձեզ թույլ եք զգում»,- բացատրել է նա։
Մասնագետը խորհուրդ է տվել քնելուց մի քանի ժամ առաջ գրի առնել անցած օրվա բոլոր իրադարձությունները, պլաններն ու ապրումները։ Այդ դեպքում շատ ավելի հեշտ կդառնա քնելը, քանի որ կպչուն մտքերը մինչեւ արթնանալը դուրս կշպրտվեն գլխից։ Ավելին, դա կօգնի ավելի լավ պլանավորել հաջորդ օրվա գործերը, հանգստանալ եւ կատարված պարտքի զգացումով քնել:
Բացի այդ, Թրինորը կարծում է, որ օրագիր պահելն ընդհանրապես լավ է հոգեկան առողջության համար, քանի որ այն օգնում է ազատվել տհաճ զգացողություններից, դուրս գալ բացասական մտքերի վայրընթաց պարույրից եւ բացահայտել ստեղծագործական ներուժը: Բացի այդ, պարբերաբար օրագրում գրելու եւ գրառումները վերլուծու դեպքում կարելի է ավելի լավ ուսումնասիրել սեփական վարքագիծը օրվա ընթացքում եւ կարգավորել այն՝ ապագայում տհաճ իրավիճակներից խուսափելու համար:





























