Եվրամիությունը դիվերսիֆիկացման, էներգաարդյունավետության եւ էներգետիկ անցման միջոցով պետք է լիովին ազատվի ռուսական գազից, նավթից եւ ածխից կախվածությունից։ Այդ մասին շաբաթ օրը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Էներգիան կարեւորագույն խնդիրներից մեկն է մնում։ ԵՄ-ն պետք է ազատվի ռուսական նավթից, գազից եւ ածուխից կախվածությունից. Դա անելու համար մենք պետք է դիվերսիֆիկացնենք մատակարարումները, ավելի լավ արդյունքների հասնենք էներգաարդյունավետության ոլորտում եւ մեծ ներդրումներ կատարենք էներգիայի վերականգնվող աղբյուրներում»,- ասել է նա:




























