Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը մեղադրել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը «հումանիզմի պակասի» մեջ, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայից փախստականներին օգնելուն, որոնք Կալեում սպասում են Մեծ Բրիտանիայում գտնվող իրենց ընտանիքների հետ վերամիավորմանը, գրում է «The Guardianը»:
Հարյուրավոր ուկրաինացիներ են ժամանել Ֆրանսիայի հյուսիսային նավահանգիստ վերջին մի քանի օրվա ընթացքում՝ հույս ունենալով հատել Լա Մանշը Մեծ Բրիտանիայում բնակվող ազգականների հետ վերամիավորվելու համար: Դարմանենի խոսքով՝ վերջին օրերին ուկրաինացի 400 փախստական է հայտնվել Կալեի սահմանային անցակետերում, եւ նրանցից միայն 150-ին է ասվել, որ նրանք մեկնեն եւ ստանան վիզաներ Մեծ Բրիտանիայի՝ Փարիզում կամ Բրյուսելում գտնվող հյուպատոսություններում:
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ Փրիթի Փաթելին հասցեագրված նամակում Դարմանենը կոչ է արել Բրիտանիայի կառավարությանը բացել Կալեում համապատասխան հյուպատոսական ծառայությունը՝ հավելելով, որ նրա արձագանքը դեռեւս «ամբողջովին անհամապատասխան» է եղել եւ ցույց է տվել «հումանիզմի բացակայությունը» փախստականների նկատմամբ, որոնք ուղղակիորեն գտնվում են աղետալի դրության մեջ:





























