Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրները, որտեղ կտեղակայվեն ուկրաինական ռազմական ինքնաթիռները, կարող են ներքաշվել զինված հակամարտության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ը:
«Մեզ հավաստի աղբյուրներից հայտնի է ուկրաինական ռազմական ինքնաթիռների մասին, որոնք ավելի վաղ ժամանել են Ռումինիա եւ այլ սահմանամերձ երկրներ»,-կիրակի ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Հրավիրում ենք ուշադրությունն առ այն, որ այդ երկրների օդակայանների ցանցի օգտագործումը ուկրաինական ռազմական ավիացիայի տեղակայման նպատակով, որին կհաջորդի ռուսական զինված ուժերի դեմ կիրառումը, կարող է գնահատվել՝ որպես այդ պետությունների ներքաշում զինված հակամարտության մեջ»,-ասել է նա:
Նա նաեւ հայտնել է, որ Ուկրաինայի գրեթե ամբողջ ռազմական ավիացիան ոչնչացվել է:
«Կիեւի ռեժիմի գրեթե ամբողջ մարտունակ ավիացիան ոչնչացվել է»,-ասել է Կոնաշենկովը:





























