Մոսկվայում նախօրեին տեղի ունեցած բանակցություններից հետո կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շարունակվել է կարծիքների հանգամանալից փոխանակումը Դոնբասի պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության կապակցությամբ, այդ թվում՝ հաշվի առնելով մի շարք պետությունների ղեկավարների հետ Նաֆթալի Բենեթի ամենավերջին շփումները: Վլադիմիր Պուտինն ու Նաֆթալի Բենեթը պայմանավորվել են հետագա շփումների մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ:





























