Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 

 shamshyan.com-ի հաղորդմամբ  ժամը 16:50-ի սահմաններում, Նորք-Մարաշ 9-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Range Rover և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:   

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:   

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: