Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը երկուշաբթի հասել է 130 դոլարի՝ գերազանցելով 2012թ. ամենաբարձր ցուցանիշը՝ 128 դոլար, վկայում են աճուրդների տվյալները։
Brent-ի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 9,35 տոկոսով՝ մեկ բարելը 129,06 դոլար։ Ընդ որում՝ WTI-ի ապրիլյան ֆյուչերսները թանկացել են 9,68 տոկոսով՝ 126,12 դոլար։
Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել է մոտ 130,3 դոլարի։ Իսկ առավելագույն մակարդակը 130,89 դոլարն է եղել։




























