Մեքսիկայի արեւմտյան Միչոական նահանգի Սամորա քաղաքը 2021թ․ ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքը՝ մեքսիկական «Հանրային անվտանգության եւ քրեական արդարադատության հարցերով քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի վարկածով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Անցյալ տարի Սամորայում սպանությունների թիվը հասել է յուրաքանչյուր 100 000 բնակչին ընկնող գրեթե 197 դեպքի։ Վարկանիշում նրան զիջում են մեքսիկական յոթ այլ քաղաքներ՝ Սյուդադ Օբրեգոն, Սակատեկաս, Տիխուանա, Սելայա, Սյուդադ Խուարես, Էնսենադա եւ Ուրուապան։ Իններորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ում գտնվող Սենթ Լուիսը։ Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառված են մեքսիկական 18 քաղաքներ։
Մեքսիկան արդեն երեք տարի է՝ բնակչության հանդեպ մահացու բռնության էպիկենտրոն է։
2021թ․ Մեքսիկայում բռնության զոհ է դարձել 33 308 մարդ, ըստ պաշտոնական տվյալների՝ 1246-ով պակաս, քան մեկ տարի առաջ։ Այս տարվա փետրվարի երկրորդ կեսին Ռոսայի հանրային անվտանգության եւ քաղաքացիների պաշտպանության նախարար Իսելա Ռոդրիգեսը հայտնել է, որ հունվարին սպանությունների թիվը հասել է վերջին հինգ տարվա ընթացքում ամենացածր մակարդակին։ Չնայած դրան՝ Milenio թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը, հայտնել է, որ մի շարք շրջաններում հանցավորության դեմ պայքարի իշխանությունների ջանքերը դեռ արդյունք չեն տվել։





























