Գիտնականները հայտարարել են, որ Մոնտանայի կենտրոնական մասում հայտնաբերված Syllipsimopodi bideni տեսակի բրածոն ժամանակակից ութոտնուկների հայտնի ազգականն է եւ կարող է պարծենալ 10 շոշափուկներով, որոնցից երկուսը կրկնակի երկար են մյուս ութից: Բրածոն այնքան լավ է պահպանվել, որ յուրաքանչյուր շոշափուկի վրա տեսանելի են ծծիչների երկու զուգահեռ շարքեր, եւ այն, հավանաբար, մոտ 328 միլիոն տարեկան է:
Syllipsimopodi-ի երկարությունը մոտ 12 սմ է, նա տորպեդանման մարմին եւ կաղամարանման տեսք է ունեցել, թեեւ կաղամարների հետ սերտորեն կապված չի եղել, վերջիններս շատ ավելի ուշեն հայտնվել։ Այն նաեւ ծծիչով հայտնի արարածներից ամենահինն է, դրանք թույլ են տալիս շոշափուկներին ավելի լավ բռնել որսը եւ այլ առարկաներ:
«Բրածոները մեծապես փոխում են մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես են ութոտնուկները զարգացել, եւ ցույց են տալիս, որ խմբի ամենավաղ անդամները արտաքինով կաղամար են հիշեցրել»,- ասել է Նյու Յորքի եւ Յեյի համալսարանի բնական պատմության ամերիկյան թանգարանի գիտաշխատող եւ հետազոտության գլխավոր հեղինակ, պալեոնտոլոգ Քրիստոֆեր Ուելենը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
Ութոտնուկների փափուկ մարմինները սովորաբար դժվար են քարանում, ինչը բարդացնում է նրանց էվոլյուցիայի ուսումնասիրությունը:
«Ութոտնուկներն ամենախելացի անողնաշարավորներն են եւ ընդհանրապես ամենախելացի կենդանիներից մեկը։ Զարմանալի է հետեւել, թե ինչպես են այս կենդանիները զարգացել»,- ասել է Ուելենը:
Հենց «ութոտնուկ» բառը նշանակում է ութ ոտնաչափ: Syllipsimopodi-ն ութոտնուկների տոհմի միակ ներկայացուցիչն է, որն ունի 10 շոշափուկ, ինչը նշանակում է, որ դրանցից երկուսը կորել են ավելի ուշ էվոլյուցիայի ժամանակ: Երկրի վրա կյանքի պատմության մեջ նման բազմաթիվ օրինակներ կան, դրանցից է մսակեր դինոզավրերի կամ ձիերի մատների թվի կրճատումը։





























