Մարտի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, NEWS.am–ը տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: