Ծանոթությունների Tinder հավելվածն ԱՄՆ-ում օգտատերերին հնարավորություն կտա ստուգել պոտենցիալ ընկերների դատվածությունը բռնի հանցագործությունների համար։ Փորձագետները զգուշացնում են, որ այս ստուգումը սահմանափակումներ ունի։

Հավելվածի մայր ընկերությունը՝ Match Group-ը, հայտարարել է, որ կսկսի առաջարկել ԱՄՆ-ում կենսագրական տվյալների ստուգման համար նոր հարթակի՝ Garbo-ի նկատմամբ հասանելիություն, որը կօգնի ցույց տալ, թե արդյոք անձը դատվածություն ունի։

Tinder հավելվածի միջոցով Garbo անցում կատարելուց հետո օգտատերերն այնուհետեւ կարող են մուտքագրել պոտենցիալ ընկերոջ տվյալները, որպեսզի ստուգեն ձերբակալությունների, դատվածության առկայությունը։

Ծանոթությունների հավելվածները, ներառյալ՝ Tinder-ը, ստիպված են եղել նման քայլեր ձեռնարկել այն բանից հետո, երբ կանայք հայտնել են, որ սեռական ոտնձգությունների են ենթարկվել տղամարդկանց կողմից, որոնց հետ շփվել են հարթակների միջոցով։

«Սա ընդամենը առաջին քայլն է թվային տեխնոլոգիաների դարաշրջանում վնասը կանխարգելելու մեր առաքելության մեջ», - ասել է Garbo-ի հիմնադիր Քեթրին Քոսմիդեսը: