Ռուսաստանը բանջարեղենի, երեխաների համար նախատեսված ապրանքների խմբերի եւ մի շարք այլ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես զրոյացնելու առաջարկ կներկայացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Այս մասին հայտնել է տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը՝ Մաքսային-սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման, արտաքին առեւտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովի նիստի արդյունքներով։
«Նիստում որոշվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում քննարկման համար առաջարկներ պատրաստել մի շարք ապրանքների, այդ թվում՝ կարտոֆիլի, սոխի, սխտորի, կաղամբի, գազարի, կակաոյի, մրգային խյուսերի եւ այլնի մաքսատուրքերը ժամանակավորապես զրոյացնելու վերաբերյալ։ Ինչպես նաեւ երեխաների համար նախատեսված ապրանքների խմբերի՝ փոքր երեխաների համար պատրաստի սննդի եւ կրծքի կաթի փոխարինիչների արտադրության հիմքի համար»,- ասվոմ է հաղորդագրության մեջ:
Տնտեսական զարգացման նախարարությունից պարզաբանում են, որ վերջնական առաջարկները կներկայացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին, որը կկայանա մարտի 17-ին։





























