«Մեծ յոթյակի» երկրները մտադիր են շարունակել ջանքեր գործադրել ռուսական էներգիայից կախվածությունը կրճատելու ուղղությամբ, ասվում է G7-ի համատեղ հայտարարության մեջ:

Նշվում է, որ նրանք մտադիր են այդկերպ աշխարհին ժամանակ տալ այլընտրանքային եւ կայուն մատակարարում ապահովելու համար:

«Մենք դեռեւս լի ենք Ռուսաստանին մեր տնտեսական եւ միջազգային ֆինանսական համակարգերից ավելի մեկուսացնելու վճռականությամբ: Հետեւաբար, մենք պարտավորվում ենք հնարավորինս արագ ձեռնարկել հետագա միջոցները մեր ընթացիկ արձագանքման համատեքստում եւ մեր համապատասխան իրավական լիազորությունների համաձայն:

«Նախ մենք կփորձենք ձեռնարկել գործողություններ, որոնք կչեղարկեն Ռուսաստանի համար առեւտրում առավելագույն բարենպաստման ռեժիմը:

Մենք ողջունում ենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամների լայն կոալիցիայի, ներառյալ՝ «Մեծ յոթնյակը», հայտարարության նախապատրաստումը Ռուսաստանի համար առեւտրում առավելագույն բարենպաստման ռեժիմի չեղարկման մասին:

Մենք համատեղ աշխատում ենք, որպեսզի Ռուսաստանը չստանա առաջատար բազմակողմանի ֆինանսական ինստիտուտների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորումը:

Մենք նաեւ պարտավորվում ենք շարունակել ճնշում գործադրել ռուսական էլիտայի, նախագահ Պուտինի վստահված անձանց ու օլիգարխների, պատերազմի այլ ճարտարապետների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների ու աջակիցների վրա:

Այնուհետեւ մենք պարտավորվում ենք ապահովել մեր սահմանափակող միջոցառումների արդյունավետությունը, կանխել շրջանցելու փորձերն ու փակել լծակները: Մասնավորապես, մենք կապահովենք, որ ռուսական պետությունն ու էլիտան, վստահված անձինք ու օլիգարխները չկարողանան օգտագործել թվային ակտիվները՝ որպես միջազգային պատժամիջոցները շրջանցելու կամ ազդեցությունը փոխհատուցելու միջոց, ինչն ավելի կսահմանափակի նրանց հասանելիությունը համաշխարհային ֆինանսական համակարգում:

Մենք նաեւ լի ենք ռուսական ռեժիմի՝ ապատեղեկատվություն տարածելու դեմ պայքարելու վճռականությամբ:

Մենք պատրաստ ենք ընդունել ՌԴ-ում առանցքային ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանմյան ու ներկրման հետագա սահմանափակումները: Մենք կհոգանք, որպեսզի էլիտան, Պուտինի վստահված անձինք եւ օլիգարխները, որոնք սատարում են նախագահ Պուտինի պատերազմը, զրկվեն շքեղության պարագաների եւ ակտիվների հասանելիությունից:

Ավելին, ռուսական կազմակերպություններին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակի կերպով աջակցում են պատերազմին, չպետք է հասանելի լինեն նոր բաժնետոմսային ներդրումներն ու միջազգային կապիտալի մյուս ձեւերը:

Մենք կշարունակենք համատեղ աշխատել միջոցների մշակման եւ իրագործման ուղղությամբ, որոնք ավելի կսահմանափակեն միջազգային մակարդակում գումար վաստակելու Ռուսաստանի հնարավորությունները: