Անցյալ դարում ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ «սառը պատերազմի» ժամանակ վերջիններս արբանյակային գաղտնի հսկողություն են իրականացրել բազմաթիվ տարածքների վրա։ Ներկայումս նախագիծը գաղտնազերծված է, իսկ ստացված լուսանկարները հասանելի են հանրությանը։ Գիտնական Ջեսի Կազանան արբանյակային լուսանկարներում հայտնաբերել է հնագույն քաղաք, որը կարող է Քեոփսի բուրգից ավելի հին լինել, գրում է Planet Today-ը։
Ըստ Ջեսիի՝ քաղաքը գտնվել է Վերին Միջագետքի տարածքում եւ խոշորագույններից մեկն է եղել։ Գիտնականն այն անվանել է «առաջին մեգապոլիս», քանի որ դրա տարածքն ու ենթակառուցվածքը ապշեցուցիչ են։ Հաղորդվում է, որ քաղաքը գտնվել է երեք ժամանակակից պետությունների տարածքում եւ իր գոյությունն ավարտել է մ.թ.ա. մոտ 4000 թվականին։
Աղբյուրը մանրամասնում է, որ 15 տարի առաջ կազանցի գիտնականն արդեն պեղումներ է կատարել այս քաղաքի տարածքում։ 2007-ին մի խումբ հնագետների հաջողվել է լինել տեղի ժողովրդի բնակության վայրում: Ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ հայտնաբերված արտեֆակտները թվագրվում են մ.թ.ա. 6500 թվականին: Սա վկայում է այն մասին, որ հնագույն քաղաքը կառուցվել է Գիզայի բուրգերից 4000 տարի առաջ:
Ըստ գիտնականի՝ հայտնաբերված քաղաքը մեծ ազդեցություն է ունեցել։ Ջեսին այն համեմատել է հնագույն Ուրուկ քաղաքի հետ, որը Միջագետքի հարավում է հայտնաբերվել։





























