Առանց ուղեկցության միգրանտ երեխաներին, որոնք փորձում են մուտք գործել ԱՄՆ, այլեւս չեն զրկի ապաստան հայցելու հնարավորությունից՝ համաձայն ԱՄՆ առողջապահական մարմինների կողմից հայտարարված նոր ցուցումների, հաղորդում է AP-ն:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները, ուրբաթ ուշ երեկոյան փոփոխությունների մասին հայտարարելով, ասել են, որ «առանց ուղեկցության, քաղաքացի չհանդիսացող երեխաների վտարումը հանրային առողջությունը պաշտպանելու համար արդարացում չէ»:
Նոր փոփոխությունների մասին հայտարարվել է այն բանից առաջ, երբ ուժի մեջ պետք է մտներ դատարանի որոշումը, որը Ջո Բայդենի վարչակազմին թույլ կտար արտաքսել ուղեկցություն չունեցող երեխաներին, որոնք ապաստան են փնտրում՝ 42-րդ բաժնի դրույթների համաձայն, որը ներդրվել է 2020թ․ մարտին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Որոշումը տարածվում է մեծահասակների եւ երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների վրա:





























