Pristionchus pacificus գիշատիչ որդի նոր ուսումնասիրության ժամանակ գիտնականները պարզել են, որ իր զոհին ուտելու կամ սննդի աղբյուրը պաշտպանելու համար որդը խայթոցին է ապավինում: Սա հնարավորություն է տվել հետազոտողներին վերլուծել որոշումներ կայացնելու գործընթացը, գրում է Hi-Tech-ը։
Իրական նեյրոններում եւ բջջային հանգույցներում որոշումներ կայացնելու նշաններ փնտրելու փոխարեն թիմն ուսումնասիրել է Pristionchus pacificus-ի վարքագիծը, մասնավորապես, թե ինչպես է նա օգտագործում իր կծելու ունակությունները, երբ բախվում է տարբեր տեսակի սպառնալիքների:
Փորձերի ընթացքում գիտնականները նկատել են, թե ինչպես է Pristionchus pacificus-ը երկու տարբեր ռազմավարություն օգտագործում՝ կծել ուտել համար եւ կծել Caenorhabditis elegans որդի դեմ պայքարելու համար, վերջինս նրա եւ՛ զոհն է, եւ՛ մրցակիցը:
Հետեւելով, թե Pristionchus pacificus որդերը որտեղ են դրել իրենց ձվերը, եւ ինչպես է փոխվել նրանց վարքագիծը, երբ մոտակայքում բակտերիալ սննդի աղբյուր է եղել, գիտնականները պարզել են, որ մեծահասակ Caenorhabditis elegan-ի խայթոցները նպատակ են ունեցել քշել նրանց, այլ կերպ ասած՝ նրանք պարզապես կծել են, ոչ թե փորձել են սպանել մրցակիցներին:
302 նեյրոնն իրականում այդքան էլ շատ չէ, մարդիկ մոտ 86 մլրդ նեյրոն ունեն: Բայց թվում է, թե կենսաբանական տեսանկյունից որոշումների կայացման հիմքը բավականին հեշտ է կոդավորել։
Ոլորտներից մեկը, որտեղ այս նոր հետազոտությունը կարող է օգնել, արհեստական ինտելեկտի մշակումն է՝ պարզելը, թե ինչպես սովորեցնել համակարգչային ծրագրերին ինքնուրույն որոշումներ կայացնել ծրագրավորման եւ նեյրոնային ցանցերի նվազագույն օգտագործմամբ:





























