Օմարի գներն այնքան են բարձրացել, որ ռեստորանները կամ ապշեցնում են իրենց հաճախորդներին գներով, կամ ընդհանրապես հանում են դրանց ճաշացանկից, գնում է Axios-ը:
Ծովային խեցգետնի գնային շոկը միայն առաջարկի կամ պահանջարկի խնդիր չէ: Այն արտացոլում է եւ մեկը, եւ մյուսը, ու հանդիսանում է ԱՄՆ տնտեսության միկրոսխեման:
Մեն նահանգի ծովային ռեսուրսների դեպարտամենտի տվյալներով՝ 2021թ․ Մենի օմար որսացողները կարողացել են իրենց որսը անմիջապես նավից վաճառել՝ մեկ ֆունտի դիմաց 6,71 դոլար վերցնելով: Սա 59 տոկոսով ավելի է, քան 2020թ․, եւ 39 տոկոսով ավելի, քան 2019թ․։
Գների այս բարձրացումը համընկել է առաջարկի աճի հետ։ Միակ խնդիրն այն է, որ առաջարկն այնքան չի աճել, որ համապատասխանի բարձր պահանջարկին:
Ռեստորանները պետք է հարմարվեն։ The Washingtonian ամսագիրը հայտնում է, որ դա նշանակում է 100 դոլար երկու ֆունտ կշռող օմարի դիմաց The Prime Rib-ում:
Salt Line ռեստորանը ճաշացանկից հանել է օմարի ռոլերը եւ դրանք փոխարինել ծովախեցգետնի եւ կակղամորթների ռոլերով: «Օմարի ռոլերը պարզապես չպետք է այդքան թանկ լինեն: Ես գրեթե ամաչում եմ այս արժեքը փոխանցել մեր հյուրերին»,- ասել է Washingtonian-ի զրուցակից Ջերեմի Քարմանը:





























