Հայաստանում իշխանության եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումից հետո հետագա երկխոսության օրակարգ է հաստատվել։ ՀԱԿ-ի առաջարկով, օրակարգի առաջին կետը վերաբերում է Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցին։

Իշխանական կոալիցիայի առաջարկով, երկրորդ կետը վերաբերում է հանրապետությունում ժողովրդավարական ընտրությունների անցկացման նպատակով քաղաքական բարեկիրթ մրցակցության նորմերի ստեղծմանը։  

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀԱԿ կնետրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, եթե մինչեւ սեպտեմբեր ՀԱԿ-ի առաջարկները լուծում չստանան, ապա ՀԱԿ-ը երկխոսությունից դուրս կգա եւ կանցնի առճակատման։