ԵՄ առաջնորդները խոստանում են մյուս շաբաթ քայլեր ձեռնարկել մինչեւ հաջորդ ձմեռ գազի սպառված պաշարները լրացնելու ուղղությամբ, քանի որ մատակարարումների ճգնաժամը եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը գները բարձրացնում են մինչեւ ռեկորդային ցուցանիշների:
«ԵՄ ողջ տարածքում գազի պահեստարանների լրացումը պետք է հիմա սկսվի»,- ասվում է ԵՄ կառավարությունների ղեկավարների հայտարարության նախագծում, որն արվել է մարտի 24-25-ը Բրյուսելում կայացած գագաթաժողովի արդյունքներով, գրում է Bloomberg News-ը։
Նախագծի համաձայն՝ ԵՄ ղեկավարները պարտավորվում են շտապ համաձայնեցնել Եվրոպական հանձնաժողովի հետ միջոցները, որոնք անհրաժեշտ են մինչեւ հաջորդ ջեռուցման սեզոնը գազի պահեստավորման համապատասխան մակարդակ ապահովելու համար: Նրանք նաեւ կխոստանան գործել գազի պաշարների վերաբերյալ ԵՄ կանոնները ամրապնդելու ԵՀ-ի պլանավորված առաջարկների համաձայն:
Գագաթաժողովի մեկ այլ առանցքային հարցը էներգակիրների գների բարձրացումը կլինի։ Առաջնորդները գործիքներ են փնտրում սպառողների եւ բիզնեսի վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար: Հանձնաժողովը արտակարգ միջոցառումների տարբերակներ պետք է ներկայացնի, որպեսզի սահմանափակի գազի գների ազդեցությունը էլեկտրաէներգիայի գների վրա:





























