Այն տպավորությունը, թե առանձին փոփոխություններով համատիրությունների հարցը կլուծվի, մլորություն է, դրանք ընդամենը կարկատաններ են գործող օրենքում: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Մեր դիրքորոշումն այն է, որ պետք են համալիր փոփոխություններ: Պարզ մեկ նախադասությամբ՝ պետք է ընդունվի բազմաբնակարան շենքերի կառավարման մասին նոր օրենք: Բարոյապես մաշվել են ժեկ-ի իրավահաջորդ հանդիսացած այս կազմակերպությունները, ինքնակառավարման այս ձեւը: Դրանք իրավական առումով մատնվել են գրեթե անգործության:

Պետք է ժամ առաջ կառավարությունը օրենքի փոփոխությունը դարձնի առաջնահերթ, անհետաձգելի, ընդունվի նոր օրենք»,-ասաց նա: