ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տանը ելույթ ունենալով կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառման ժամանակ, սխալվել է՝ հայտարարելով, որ ելույթների կարգը ստիպված փոխել են, քանի որ հիվանդացել է «առաջին տիկնոջ ամուսինը»։

Նախագահին ուղղել է նրա կինը՝ Ջիլը, եւ Բայդենը փորձել է կատակել. «Ճիշտ որ։ Նա իրավացի է։ Այդ ես եմ»։

Բայդենը նկատի ուներ իր տեղակալի՝ փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսնուն՝ Դուգլաս Էմհոֆին։ Մինչ այդ Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ նա վարակվել է կորոնավիրուսով։ Իսկ Հարիսի թեստի արդյունքը բացասական էր։

Բայդենի խոսքով՝  Էմհոֆն իրեն լավ է զգում։ Բայց Հարիսը, զգուշանալով, որոշել էր չմասնակցել միջոցառմանը։