Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբը հանդես է եկալ հայտարարությամբ՝ նշելով, որ միանում է ԱԳ նախարարի դեմ դեմ պայքարին եւ մարտի 17-ին ժամը 13-ին լինելու են ԱԳՆ-ի դիմաց:
«Այսօր, երբ Հայաստանում ապրելը դարձել է պայքար ազգապահպանության համար, ԱԳՆ նախարարի պաշտոնակատարը հանդես է գալիս թուրքանպաստ հայտարարություններով և քայլերով»,-ասված է նրան հայտարարությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հանդես ր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, ասվում է. «Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, ժամը 13։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
Նախարարության շենքի մոտից երթով շարժվելու ենք կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ եւ կորուստների ոչ մի մանդատ չունի»:





























