Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինան սեփական բանակով ապառազմականացված պետության վերածելու գաղափարը՝ Շվեդիայի կամ Ավստրիայի օրինակով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այն, որ Կիեւը նման առաջարկությամբ է հանդես եկել, հայտարարել է բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Պեսկովի խոսքով՝ սա տարբերակ է, որն իսկապես այժմ քննարկվում է եւ որը կարելի է որպես իրական փոխզիջում դիտարկել։