ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հավանություն է տվել ավելի քան երեք տարվա ընթացքում տոկոսադրույքի առաջին բարձրացմանը, ինչը լրացուցիչ միջոց է աճող ինֆլյացիայի դեմ պայքարելու համար՝ առանց տնտեսական աճի տորպեդահարման, հայտնում է CNBC-ը։

Այն բանից հետո, երբ ուղենշային տոկոսադրույքը զրոյին մոտ մակարդակում էր մնում Covid-ի համավարակի սկզբից, Բաց շուկայի դաշնային կոմիտեն, որը քաղաքականություն է մշակում, հայտարարել էր, որ 25 բազիսային կետով կբարձրացնի տոկոսադրույքները: Այժմ դրույքը կլինի 0,25-0,5 տոկոսի միջակայքում։ Այս քայլը կհամապատասխանի բազային տոկոսադրույքի բարձրացմանը եւ անմիջապես կբարձրացնի սպառողական փոխառությունների եւ վարկերի շատ ձեւերի ֆինանսավորման արժեքը:

Վերջին անգամ հանձնաժողովը տոկոսադրույքները 2018թ․ դեկտեմբերին էր բարձրացրել, իսկ հետո հաջորդ տարվա հուլիսին ստիպված եղավ հրաժարվել եւ սկսեց նվազեցումը։

Ըստ Դաշնային պահուստի հանձնաժողովի ներկայացուցիչների նոր կանխատեսումների՝ 2022թ․ ավելի բարձր ինֆլյացիա կլինի եւ ավելի ցածր տնտեսական աճ, քան դեկտեմբերին էր։

ԴՊՀ-ն այժմ 2022-ին կանխատեսում է 4,3 տոկոս ինֆլյացիա՝ դեկտեմբերի 2,6 տոկոսի համեմատ։ Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2023թ․ դա կնվազի մինչեւ 2,7 տոկոս, իսկ 2024թ․՝ 2,3%, սակայն դրանք նույնպես գերազանցում են դեկտեմբերի կանխատեսումները։

Տնտեսական աճի առումով ԴՊՀ-ն 2022թ․ կանխատեսում է ՀՆԱ-ի 2,8 տոկոս աճ՝ նախորդ կանխատեսումների 4,0 տոկոսի համեմատ։