Հինգշաբթի պղնձի գինը չափավոր կերպով աճում է դրա նկատմամբ պահանջարկի աճի հեռանկարների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները

Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսները թանկանում են 0.41 տոկոսով՝ մինչեւ 4.6448 դոլար ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքն աճել է 1.51 տոկոսով՝ մինչեւ 10054 դոլար, ալյումինի գինը նվազել է 0.58 տոկոսով՝ մինչեւ 3258.5 դոլար, ցինկի արժեքն աճել է 0.28 տոկոսով՝ մինչեւ 3808.5 դոլար: