Իրանի ափերի մոտ Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշով նավ է խորտակվել։ Այս մասին հայտնում է ISNA-ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:

Այս պահին իրանական ծառայությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում, նավի խորտակման վայր ուղղաթիռ է ուղարկվել։ Նշվում է, որ նավի բոլոր ուղեւորները փրկարարական բաճկոններով էին: